Սինգապուրյան Creativeans ընկերությունն ամենից արտասովոր եւ հեռանկարային ուտելիք տաքացնող սարքն է ստեղծել՝ սեղանի լամպի տեսքով:

Solaris անվանումով հետաքրքիր սարքը կարելի է տեղադրել գրասենյակում՝ սեղանի վրա, կամ էլ տանը: Ըստ էության, այն երկուսը մեկում գործառույթն է իրականացնում. կարող է ուտելիք տաքացնել, իսկ ցուրտ տարածքներում՝ տաք պահել մարդու վերջույթները:

Ըստ Kedem-ի, այս մշակումը միանգամայն արդիական է, քանի որ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են ճաշում աշխատավայրում: Solaris լամպը դեռեւս նախատիպային փուլում է, բայց արդեն ներկայացվել է Միլանի դիզայնի շաբաթվա շրջանակում: