Կուսակցությունը կարողանում է մարտունակ դառնալ, եթե կարողանում է 5-6 տարի մրցույթի մեջ լինել: Այս մասիան, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մարդիկ են, հավաքվել են իրենց կուսակցությունն են ստեղծում: Իսկ էդպես կուսակցություն գրանցել ու մտնել ընտրության մեջ, կարծում եմ` հիմք չէ»,-ասաց նա:

Հարցին` որոնք են իր կարծիքով, մարտունակ քաղաքական ուժերը, Գալուս Սահակյանը պատասխանեց. «Այդ հարցին ես չեմ պատասխանի, հենց որ պատասխանենք, կստացվի ինչ որ բա որոշել ենք»:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 17-ին տեղի է ունենալու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: