Ջիվանու աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանն այժմ է հասկանում, որ սխալ էր մանկահասակ երեխաներին Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորությանը տանելը։
«Օֆելյա Համբարձումյանը մեր դպրոցը շատ էր սիրում։ Մենք էլ որոշեցինք բոլորով, ծնողներով գնալ, միասիան խոնարհվել մեր վարպետի առջեւ։ Այ հիմա մտածում եմ, երեխաների տանելը սխալ է, եթե իմանայի որ այսպիսի արձագանք կլիներ, ես ինքս դեմ կկանգնեի։ Մենք ուզեցինք լավ բան անել, փաստորեն վատ դուրս եկավ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թովմաս Պողոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Օֆելյա Համբաձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաներին կանգնեցրել էին հենց դագաղի մոտ: Երեխաների հագուստներին ամրացրել էին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններ:





























