Alibaba Group–ի հիմնադիր Ջեք Ման Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ ասել է, որ այդ ընկերության ստեղծումը համարում է իր կյանքի մեծագույն սխալը, փոխանցում է Gazeta–ն։

«Իմ կյանքի ամենամեծ սխալը Alibaba–ն ստեղծելն էր։ Ես չէի սպասում, որ այն այդպես կփոխի իմ կյանքը, ես ուղղակի ուզում էի փոքր ընկերություն հիմնել, բայց այն  դարձավ այսքան մեծ»,– ասել է նա։

Ման նաեւ նշել է, որ հաջորդ կյանքում ինքը երբեք նման բիզնեսով չէր զբաղվի։

«Ես ուզում եմ հնարավորություն ունենալ մեկնել աշխարհի ցանկացած երկիր եւ այնտեղ հանգիստ ժամանակ անցկացնել։ Ես չեմ ուզում խոսել բիզնեսից, չեմ ուզում աշխատել»,– ասել է նա։

Մայի գլխավոր երազանքն է էլեկտրոնային միջանցք ստեղծելը, որը կաջակցի աշխարհի բոլոր ձեռնարկություններին։