LG ընկերությունը Հնդկաստանի բնակիչների համար թողարկել է հեռուստացույցների հավաքածու, որոնք ուլտրաձայնի օգնությամբ քշում են մոծակներին, հայտնում է The Next Web-ը:
Արտադրողի խոսքով տեխնոլոգիան չի օգտագործում ճառագայթման վտանգավոր տեսակներ կամ քիմիկատներ ու լրիվ անվնաս է մարդկանց համար: Նաեւ ուլտրաձայնը չի սպանում միջատներին, միայն ստիպում է, որ նրանք հեռու գնան:
Նշում են, որ մոծակներին վախեցնելու գործառույթը կարող է աշխատել նույնիսկ անջատված հեռուստացույցի դեպքում: Առաջին անգամ այս տեխնոլոգիան LG –ն ցույց է տվել 2014-ին օդորակիչների օրինակով:





























