Հայաստանի Ամերիկյան համալսարանում (AUA) մտադիր են լաբորատորիա բացել data science-ի (տվյալների գիտություն) մասնագետներ պատրաստելու համար: Այդ մասին . NEWS.am-ի թղթակցին հայտնել է AUA-ի հրավիրված մասնագետ Արթուր Խալաթյանը:
Համալսարանն արդեն ունի տվյալների վերաբերյալ մասնագետների մի փոքրիկ խումբ, բայց այժմ ցանկանում են ուսանողներին լաբորատորիա եւ բիզնեսում աշխատանքային պրակտիկայի հնարավորություն տրամադրել:
ՏՏ-ի ոլորտում բոլոր մասնագիտությունների թվում Data science-ն ամենապահանջվածներից է: Անհրաժեշտ է համալսարանական մակարդակով մաթեմատիկա եւ ֆիզիկա իմանալ:
«Արեւմտյան կենտրոնները նման մասնագետներ են փնտրում, իսկ մենք, բարեբախտաբար, նման խնդիր չունենք, իմացող երիտասարդները շատ շատ են: Ճիշտ է, նրանցից շատերը իրենց գիտելիքի նկատմամբ պահանջարկի բացակայության պայմաններում ուրիշ բանով են զբաղվում, օրինակ` բջջային հավելվածներ են գրում, որտեղ ֆիզիկայից եւ մաթեմատիկայից մասնագիտական կրթություն անհրաժեշտ չէ: Իսկ մենք ուզում ենք, որ այդ մարդկանց ամբողջ տաղանդը բացահայտվի», - հայտնել է Խալաթյանը:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ աշխարհում տվյալների գիտնականների (data scientist) աշխատավարձները միջինը 3-4 անգամ գերազանցում են ծրագրավորողների աշխատավարձերը:
«Մեր հեքաթոնը, որը մեկ ամիս առաջ ենք կազմակերպել, ուրախացրեց մեզ: Դրա ընդամենը մի քանի մասնակից data scientist-ի կրթություն ունեին: Մնացածները կամ ծրագրավորողներ էին, կամ վիճակագրության մասնագետներ, բայց, չնայած դրան, 1 օրում` 18 ժամվա ընթացքում գերազանց արդյունք ցույց տվեցին:
Բայց ամենից ավելի մեզ զարմացրեց պարզ դպրոցականը Արմավիր քաղաքից, որը 3-րդ տեղը զբաղեցրեց: Եվ այն դեպքում, երբ մենք նրան տարիքային զեղչեր չէինք արել: Նա փորձել էր բջջային տվյալներով հասկանալ Հայաստանում միգրացիոն հոսքերի դինամիկան եւ ուղղությունները», - նշել է Խալաթյանը:
Data Science-ում երկու ուղղություն է առանձնանում` Predictive Analythics (կանխատեսումային վերլուծաբանություն) եւ ինժեներիա (Engineering): Համալսարանը պատրաստվում է մասնագետներ պատրաստել երկու ուղղությամբ, իրական բիզնեսի հետ շփման մեջ, նախ` հայկական, հետո` արտասահմանյան:
«Մասնակիցներին ընտրելով` մենք ուշադրություն կդարձնենք ոչ թե դիպլոմի, այլ գիտելիքների վրա: Անհրաժեշտ է ծրագրավորման կամ վիճակագրության ոլորտում փորձ ունենալ», - հավելել է Խալաթյանը:





























