Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նախագծերի մրցույթ է մեկնարկում: Այս մասին Երեւանում անցկացվող DigiTech Business բարձր տեխնոլոգիաների համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Նոր տեխնոլոգիաների ուսուցման հիմնադրամի (New Technology Education Fund) գործադիր տնօրեն Ֆրունզիկ Ոսկանյանը: Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միությունը:
Հիմնադրամը Հայաստանում Climate Launchpad եվրոպական մրցույթի ազգային փուլն է անցկացնում: Այն ֆինանսավորվում է Cimate KIC մաքուր տեխնոլոգիաների աքսելերատորը, իսկ մրցույթին մասնակցում է 30 եվրոպական երկիր:
Հայկական փուլի երեք հաղթողները կմեկնեն Էստոնիա՝ մասնակցելու եվրոպական մրցույթին: Այնտեղ նրանք կհանդիպեն արտասահմանյան գործընկերների եւ ներդրողների հետ, այդ թվում՝ վենչուրային:
Հայաստանում ընտրված երեք թիմերը 10, 5 եւ 2.5 հազար եվրո կստանան: Սակայն, ըստ Ոսկանյանի, նշանակալի է ոչ այնքան դրամաշնորհը, որքան փորձի փոխանակումը:
«Իսկ սեպտեմբերին ուզում ենք նաեւ Hi-Tech նախագծերի սեփական մրցույթը հայտարարել: Ցանկանում ենք ընտրել լավագույն թիմերին, որոնք հաջողության ավելի մեծ հնարավորություններ կունենան»,- հավելեց Ոսկանյանը:





























