Alibaba Group ընկերությունը 2026-ին կարող է ապրանքներ մատակարարել մոլորակի ցանկացած վայր ընդամենը 3 օրում: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է ընկերության ղեկավար Ջեք Ման: Նշենք, որ այսօր մատակարարումներն իրականացվում են 7 օրից մինչեւ մի քանի ամսվա ընթացքում:
Բացի այդ, Ման հայտնել է, որ 20 տարի անց կանխիկ գումարը գրեթե կանհետանա շրջանառությունից՝ տեզը զիջելով էլեկտրոնային դրամապանակին:





























