Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելություն է կատարել իր հայրենի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն: Ինչպես հաղորդել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, Նախիջեւանի միջազգային օդանավակայանում պետության ղեկավարի պատվին պատվո պահակախումբ են շարել: Ալիեւին դիմավորել է Նախիջեւանի Գերագույն Մեջլիսի նախագահ, Ալիեւի մերձավոր ազգական Վասիֆ Թալիբովը: Ալիեւը հանդիպել է նաեւ ինքնավար հանրապետության կառավարության անդամներին:
Ակնկալվում է, որ Ալիեւը համապատասխան հանձնարարականներ կտա նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ:
Նշենք, որ Նախիջեւանը ալիեւների կլանի «բոստանն» է, որտեղ ամենաանմխիթար վիճակն է մարդու իրավունքների պաշտպանության առումով:





























