Հոկտեմբերի 5-ի առավոտյան Թեհրանի արեւելյան մասում գտնվող «Ալ-Գադիր» հիվանդանոցում ձայնային ռումբ է պայթել, հաղորդում է Fars գործակալությունը:

Պայթյունի հետեւանքով զոհեր չկան, վնաս է հասցվել հիվանդանոցի շենքին: Առկա տեղեկություններով, ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու` պայթյունին մեղսակցություն ունենալու համար:

Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: