Մոտորանավակների արտադրությամբ մասնագիտացած Kifaru իտալական ընկերությունը, որը պատկանում է Cantiere Navale Italia նավաշինական ընկերությանը, ներկայացրել է Suite 47 ճեպընթաց զբոսանավի նախագիծը, հայտնում է  Lenta.–ն։

14-մետրանոց նավի կորպուսները կլինեն ալյումինից կամ կազմածո նյութից։ Այն կունենա ընդարձակ գոտի արեւային լոգանքներ ընդունելու համար, 2 բազմոց տախտակամածի վրա եւ ծալովի սեղան։ Սեղանի կողքի կլինի լվացարան եւ սառնարան։ Մոտորանավակը հասանելի կլինի նաեւ «ընտանեկան» տարբերակով՝ 2 կամ 1 սենյակով։ Անձնակազմի համար առանձին սենյակ է հատկացված։ Զբոսանավը տեղավորում է 12 ուղեւոր, տարողունակությունը 14 տոննա է։ Շարժիչն ունի 1300 ձիաուժ հզորություն։ Նավը նախագծել է դիզայներ Լուկա Դինին։

Զբոսանավի մոտավոր գինը չի  հաղորդվում։

Նշենք, որ Cantiere Navale Italia–ն իտալական նավաշինական ընկերություն է։ Այն հիմնվել է 2015-ին եւ մասնագիտացած է շարժիչավոր զբոսանավերի արտադրությամբ։