Նոր չինական գերհամակարգիչ Sunway TaihuLight–ը հունիսի 20-ին առաջատար է դարձել աշխարհի 500 ամենահզոր համակարգիչների վարկանիշում, ասվում է TOP500 նախագծի կայքում, որը պատասխանատու է վարկանիշներ կազմելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր չինական գերհամակարգչի գործողությունների արագությունը կազմում է 93 պետաֆլոպս: Այս ցուցանիշով այն կրկնակի արագ է ու եռակի արդյունավետ նախորդ ռեկորդակրից՝ «Տնայխե -2»-ից, որը նույնպես Չինաստանում է մշակվել:
Sunway TaihuLight -ը բաղկացած է 10.65 մլն միջուկներից, որոնք կազմում են գրեթե 41 հազար հանգույց: Նոր չինական գերհամակարգիչը մշակել է ՉԺՀ հաշվիչ տեխնիկայի ու տեխնոլոգիաների Ազգային հետազոտական կենտրոնը: Գերհամակարգիչը տեղադրված է Ուսի քաղաում՝ Գերհամակարգիչների ազգային կենտրոնում: Sunway TaihuLight-ն ունի ShenWei պրոցեսորներ:
Նախագիծը մեկնարկել է 2013-ին: Գերհամակարգիչների վարկանիշը հրապարակվում է տարեկան երկու անգամ (հունիսին ու նոյեմբերին):





























