ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 476.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.46 դրամ (աճել է 3.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.02 դրամ (աճել է 18.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (աճել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.32 դրամ, ոսկի՝ 19,789.49 դրամ, պլատին՝ 14,841.73 դրամ։

Հունիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: