Ծնողների բացակայության ընթացքում աղջիկը մոր ոսկեղենը գրավ է դրել, գումարը ծախսել եւ ավազակային հարձակման իմիտացիա ստեղծել: 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դիմակավորված երկու անձ մտել են տուն, դանակով սպառնացել, կպչուն ժապավենով կապկպել տանտիրոջ աղջկան, ծեծել եւ հափշտակել տան ոսկեղենը:

Մինչեւ ոստիկանների դեպքի վայր հասնելը, տուժած կնոջն արդեն ազատել են կապանքներից, աղջկա հայրն ու մայրը, որ նոր էին վերադարձել Ռուսաստանից փորձում էին հանգստացնել նրան: Իրավապահները դեպքի վայրում կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել՝ դարակի վրա միայն տուժողի ու նրա մոր մատնահետքերն են եղել:

Պարզվել է, որ ծնողների բացակայության ընթացքում աղջիկը մոր 550 հազար դրամ ոսկեղենը գրավ էր դրել եւ գումարը ծախսել անձնական կարիքների համար: Երբ իմացել էր, որ ծնողները վերադառնում են՝ սարքել էր ավազակային հարձակման իմիտացիա: