Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երեւան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում: Հունիսի 13-19-ը Երեանում իրականացված ծառայության ընթացքում, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 99 տրանսպորտային միջոց, որից 59-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 40 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել: