Եվրոպայի տարածքում գերազանցապես անհասանելի է համացանցը։ Մասնավորապես եվրոպացիներին անհասանելի են WhatsApp, Reddit եւ Slack ծառայությունները, հայտնում է The Independent–ը։

Հավանաբար, զանգվածային խոտանի պատճառը TeliaSonera հեռուստահաղորդակցման հոլդինգի լարերի անսարքությունն է, որը ձգվում է ամբողջ Ատլանտյան օվկիանոսով՝ Եվրոպայից ԱՄՆ։

Որոշ օգտատերերի մոտ այդ ծառայություններն աշխատում են, բայց մշտական խափանումներով եւ շատ դանդաղ։ Անհասանելի է հակավիրուսային CloudFlare ծառայությունը։ CloudFlare–ից հաստատել են, որ անսարքություններ կան ամբողջ Եվրոպայի տարածքում։

Պատճառներից մեկը կարող է լինել Amazon–ի ծառայությունների խափանումը, քանի որ ընկերությունն ապահովում է շատ եվրոպական կայքերի բնականոն աշխատանքը։