ՌԴ Կազան քաղաքում հորդառատ անձրեւներից հետո Հարավային մայրուղու վրա երկու տղամարդ ձուկ են բռնել, հայտնում է Prokazan.ru–ն՝ վկայակոչելով հրապարակված տեսանյութը։

Կայքի տեղեկություններով՝ հունիսի 20-ին Թաթարստանի մայրաքաղաքում հորդառատ անձրեւ է տեղացել։ Այն տեւել է ավելի քան մեկ ժամ, որից հետո քաղաքի շատ փողոցներ հեղեղվել էին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են 2 տղամարդ մայթին կանգնած են, եւ ձկնորսը ցույց է տալիս իր բռնած ձուկը։