Աղբյուրների տվյալներով, ընկերությունը երկու  թարմացված սմարթֆոն կներկայացնի էկրանների 4,7 եւ 5,5 դյույմ տրամաչափով, ինչպես 2014-ին հայտնված մոդելների դեպքում է:

Դրանցում ականջակալների պորտը փոխարինված կլինի լիցքավորման պորտով, ինչը թույլ կտա դրանց հաստությունը նվազեցնել  1 մմ-ով եւ բարելավել անջրաթափանցությունը:

Apple-ի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել այդ հաղորդագրությունները:   

Հավանաբար սկզբունքային թարմացումներ կարելի է սպասել 2017-ին, երբ iPhone-ը նշի իր տասնամյա հոբելյանը: Աղբյուրների խոսքով, դրանցում օրգանական լուսադիոդներից էկրաններ կտեղադրվեն  (OLED), որոնք բարձր կոնտրաստայնություն եւ ավելի փոքր քաշ կունենան:

Դրանցում կբացակայի նաեւ «Տուն» կոճակը, այն կփոխարինվի մատնահետքերի սկաներով, որը ներկառուցված կլինի դիսփլեյի մեջ: 

Iphone-ը Apple-ի առանցքային արտադրանք է. սմարթֆոնների վաճառքից ընկերությունը ստանում է եկամտի երկու երրորդը: Միաժամանակ 2016-ի ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Apple-ի վաճառքները պատմության մեջ  առաջին անգամ նվազել են: Պահանջարկի նվազումը մեծ մասամբ բացատրվում է չինական շուկային անկմամբ, որը նախկինում սմարթֆոնի վաճառքների շարժիչն էր:   

WSJ-ն հիշեցնում է, որ Apple-ն ավանդաբար իրար հետեւից ներկայացնում է iPhone-ում փոփոխությունները` հերթագայելով դիզայնի եւ ծրագրային ապահովման մեջ փոփոխությունները, հայտնում է  «Ինտերֆաքսը»: