Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այսօր՝ հունիսի 22-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել: «Ասկե գրուպ»-ի գործարաններից մեկի աշխատակիցն ընկել է շինարարական կռունկի հարթակից եւ մահացել:

NEWS.am-ի թղթակցին ընկերությունից հայտնեցին, որ իրենք այլ հարցերի չեն կարող պատասխանել:

«Դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում, խնդրում եմ իրենց դիմեք»,- ասացին ընկերությունից: