Բելառուսի ՆԳՆ-ն բացահայտել է թուրք-բելառուսական հանցավոր խմբավորում, որը զբաղվում է մարդկանց առեւտրով: Այս մասին հայտարարել է Բելառուսի ՆԳՆ երկրորդ վարչության պետի տեղակալ Վլադիմիր Եմելյանովը:

Խումբը զբաղվել է մարդկանց Թուրքիա տանելով` սեքսուալ շահագործման նպատակով: Ձերբակալվածների թվում եղել են Թուրքիայի եւ Բելառուսի քաղաքացիներ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: