Հայաստանի կոալիցիան դեմ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած, Հայաստանի կողմից Լենային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունմանը։

Ինչպես Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հանրապետական կուսակցությունը նախագծին դեմ չէ, այլ դեմ է «Ժառանգության» նախաձեռնությանը։ Նկատենք, որ նախագծի հեղինակը հենց «Ժառանգությունն» է, որի պարագայում զարմանալի է, թե ինչպես է հնարավոր կողմ լինել նախագծին, բայց դեմ լինել «Ժառանգության» նախաձեռնությանը:

«Մենք «Ժառանգության» մեր գործընկերներին առաջարկում ենք հետաձգել փաստաթղթի քվերակությունը»,- կոչ արեց Սահակյանը՝ ավելացնելով, որ առաջնային խնդիր է ԼՂՀ միջազգային ճանաչումը։

Կոալիցիոն երկու այլ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը եւս նշել են, որ նախագիծը վաղաժամ է եւ ոչ նպատակահարմար, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։

Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման ամսին «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը: Կառավարող մեծամասնությունը եւ կառավարությունը հանդես են եկել այս փուլում փաստաթղթի ընդունման դեմ: Դաշնակցությունը հայտարարել է, թե կողմ կքվեարկի, եթե այն ներկայացվի խորհրդարանի  քվեարկությանը, թեեւ մինչ այդ դեմ էր արտահայտվում եւ հայտարարում, որ չի մասնակցի քվեարկությանը: