16-ամյա տղան կասկածվում է եղբորը դանակահարելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 18-ին հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Պարզվել է, որ 21-ամյա երիտասարդին դանակահարել է հարազատ եղբայրը, որն էլ դեպքից երկու օր անց ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանական ցուցմունք տվել:

«Զղջում եմ իմ կատարածի համար, չգիտակցելով արեցի»,- ասել է 16-ամյա տղան:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: