Սալվադորի մայրաքաղաքում ազգային երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստ Նելսոն Ռիվերան դարձել է հանցագործների զոհ, երբ տուն էր վերադառնում իր թիմի՝ «Իսիդրո Մետապանի» խաղից։ Նա մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից։
«Իսիդրո Մետապանի» տնօրենը պատմել է, որ Ռիվերան մահացել է հոկտեմբերի 3-ին, երբ բժիշկները հերթական անգամ փորձել են գլխից հանել գնդակը։
Ռիվերան վիրավորվել էր սեպտեմբերի 18-ին, երբ հանցագործները հարձակվել էին նրա մեքենայի վրա, որն ուղեւորվում էր դեպի Էլ-Սալվադոր։ Նրա հետ մեկտեղ ավտոմեքենայում եղել է «Իսիսրո Մետապանի» երեք այլ խաղացողներ։ Նրանք չեն տուժել։





























