«Ժառանգություն» կուսակցության օրինագիծը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ, պետք է հետաձգվի, առաջիկա 15 օրում կառավարող մեծամասնությունը կփորձի ընդհանուր հայտարարի գալ խորհրդարանական ընդդիմության հետ փաստաթղթի վերաբերյալ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդգծելով, որ ինքն է առաջարկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանին հետաձգել օրինագիծը:
Միեւնույն ժամանակ, ինքը՝ Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, թե մտադիր է հետաձգել փաստաթուղթը մինչեւ հաջորդ քառօրյա, որպեսզի դրան միանան նաեւ մյուս կուսակցությունները:
Կառավարող մեծամասնության ներկայացուցիչները վաղաժամ են համարել փաստաթղթի քննարկումը: Նույն կարծիքին է եղել նաեւ կառավարության ներկայացուցիչը: Իսկ ՀՅԴ-ն է հայտարարել օրինագծին աջակցելու պատրաստակամության մասին, մինչդեռ մինչեւ վերջերս ՀՅԴ-ն դեմ էր արտահայտվում «Ժառանգության» նախաձեռնությանը, հայտարարելով, որ չի մասնակցելու քվեարկությանը:





























