Թուրքիան 2012թ. ուղեծիր բաց կթողնի իր առաջին լրտես-արբանյակը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շնորհիվ այդ նախագծի իրականացման, որի արժեքը 250 մլն եվրո է, Թուրքիան կնվազեցնի իր կախվածությունը ԱՄՆ-ից հետախուզական տվյալների ստացման առումով, հիմնականում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների դեմ պայքարում:

Արբանյակն անվանել են «Գեքթյուրք»: Այն հավաքվում է Թուրքիայի ավիատիեզերական ձեռնարկություններից մեկում՝ տեղական Aselsan եւ իտալական Telespazio ընկերության մասնակցությամբ: Թուրքական իշխանությունները բացի ահաբեկչության դեմ պայքարից, մտադիր են այն օգտագործել թմրավաճառության եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարում: