Ամերիկացի ծրագրավորող Սթիվեն Հաուսն իր բազմաօգտատերային Slither.io խաղի շնորհիվ օրական 100 հազար դոլար է վաստակում, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ երեք ամիս առաջ Հաուսը սննդի փող չուներ: Մարտի 25-ին խաղը թողարկվել է iOS եւ Android սարքավորումների համար եւ այդ ժամանակվանից տեղադրվել է ավելի քան 68 մլն անգամ: Միաժամանակ մշակողը խաղի տարածմամբ չի զբաղվել, նրան փրկել է վիրուսային էֆեկտը:
Բայց Հաուսի կյանքում նոր խնդիրներ են առաջ եկել. ծրագրավորողը բախվել է սերվերների գերծանրաբեռնմանը: Միաժամանակ, եթե գերծանրաբեռնված սերվերին նոր խաղացող է միանում, մնացած բոլորն անջատվում են: Ներկայումս Հաուսը հոսթինգի համար ամիսը 15 հազար դոլար է վճարում:





























