Instagram ծառայությունը հուլիսին օգտատերերի լուսանկարներին կից օտարալեզու տեքստերի թարգմանության գործառույթ կստանա։ Այս մասին ասված է ընկերության Instagram–ի էջում։ «Ցույց տալ թարգմանությունը» կոճակը կհայտնվի մեկնաբանությունների ու մակագրությունների տակ։
«Instagram ընկերությունը մեծանում է եւ ավելի գլոբալ է դառնում, քան մենք կարող էինք պատկերացնել։ Մենք շատ ուրախ ենք, որ շուտով դուք կարող եք զգալ այդ պահը՝ անկախ այն լեզվից, որով դուք խոսում եք»,– ասված է գրառման մեջ։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ լեզուներից է թարգմանելու Instagram–ի նոր գործառույթը, փոխանցում է Gazeta–ն։





























