Այսօր` հոկտեմբերի 5-ին, Նախիջեւանում ժամը 8:30-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել:

Այն տեղի է ունեցել Նախիջեւան քաղաքից մոտ 70 կմ հյուսիս-արեւմուտք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ` Ռիխտերի սանդղակով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության տակ:

Զոհեր եւ ավերածություններ չկան: