Հոկտեմբերի ընթացքում ջերմաստիճանը Երեւանում կհամապատասխանի նորմային` միջինը 21 աստիճան: Այս մասին հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայհիդրոմետ» օդերեւութաբանական օպերատիվ կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, հոկտեմբերի 8-ից հետո Հայաստանի մայրաքաղաքում կգրանցվի ամպամած եղանակ, սակայն տեղումներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի:

«Նախորդ ամիս ամեն բան այդքան հարթ չէր: Հայաստանում օդի ջերմաստիճանը նորմայից 3 աստիճան բարձր էր, տեղումներն էլ պակաս, քան սպասվում էր, սակայն հոկտեմբերը այդ իմաստով, նորմալ կլինի»,- ասել է Պետրոսյանը: