Այս տարվա մայիսին Նյու Յորքի Թայմս-Սքուեր հրապարահում պայթյուն նախապատրաստած ահաբեկչին դատապարտել են ցմահ ազատազրկման: Հոկտեմբերի 5-ին նման որոշում է կայացրել Մանհեթենի դաշնային դատարանը:

Այս տարվա հունիսին Շահզադը խոստովանել է իր մեղքը, որ ցանկացել է Նյու Յորքի հրապարակում մեքենա պայթեցնել: Նա դա ծրագրել էր իրականացնել մայիսի 1-ին: