Անդադար անձրեւների հետեւանքով Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջաններում բարձրացել է գետերի մակարդակը:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանական APA գործակալությունը, երեկվանից շարունակվող անդադար անձրեւները պատճառ են դարձել, որպեսզի բարձրանա Բալաքյան, Ումբուլ, Թալա, Մուխախ, Քյուրմյուք եւ Քըշ գետերի մակարդակը:

Թալա գետի մակարդակի բարձրացման արդյունքում ջուրը սրբել տարել է մի քանի գյուղերի էլեկտրասյուները: Որոշ բնակավայրերում էլեկտրականություն չկա: Ներկայումս վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: