Մասնագետները Android օպերացիոն համակարգի սարքավորումների վրա նոր վիրուս են հայտնաբերել։ Godless (անաստված) անունը ստացած վիրուսը հնարավոր չէ հայտնաբերել հակավիրուսային ծրագրի միջոցով։ Այս մասին հայտնում է Phone Arena–ն՝ վկայակոչելով Trend Micro ընկերության հետազոտությունները։

Ընկերության տվյալներով՝ վիրուսը տարածվում է Google Play հավելվածների միջոցով։ Լրտեսական հավելվածը հավաքում է օգտատիրոջ տվյալները եւ հավանաբար փոխանցում  չարագործներին։ Խոցելիությունն անդրադարձել է  5.1 օպերացիոն համակարգից բարձր տարբերակներն օգտագործողներին։

Մասնագետների վստահեցմամբ՝ վիրուսը հնարավոր չէ գտնել ո՛չ հակավիրուսային ծրագրերի, ո՛չ  Google ծառայությունների միջոցով։ Ենթադրաբար վիրուսով  վարակվել է 850 հազար սարք։