Աստղագետների միջազգային խումբը հայտնել է նոր հսկայական K2-39b էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որն աստղի շուրջը պտտվում է այնպիսի մոտ հեռավորության  վրա, որ արդեն վաղուց պետք է ավերվեր մակընթացային ուժերից, հայտնում է   Lenta-ն:

Մոլորակը հայտնաբերվել է «Կեպլեր» K2 տիեզերական հեռադիտակի տիեզերական առաքելության ընթացքում:  K2-39b-ի ուղեծրի պարամետրերը որոշելու համար աստղագետները բարձր ճշգրտությամբ սպեկտրոգրաֆ են օգտագործել, որը տեղադրված է Չիլիում Լա-Սիլյա աստղադիտարանի հեռադիտակի վրա, ինչպես նաեւ Լա Պալմ կղզու հեռադիտակը:  Վերերկրյա գործիքների օգնությամբ գիտնականները չափել են աստղի տատանումները, որոնք առաջանում են էկզոմոլորակի պտույտի հետեւանքով: 

Արդյունքները ցույց են տվել, որ K2-39b-ը 50 անգամ ավելի զանգվածեղ է եւ ութ անգամ ավելի մեծ, քան Երկիրը: Սակայն ամենազարմանալին այն է եղել, որ այդ մոլորակի վրա տարին ընդամենը երկրային    4,6 օր է տեւում: Պտույտի նման ժամանակաշրջան կարող է լինել այն դեպքում միայն, եթե  K2-39b-ն շատ մոտ է տեղակայվում ծնող աստղին, սակայն միաժամանակ գտնվում է ավերիչ մակընթացային ուժերի ազդեցության տակ: Նման մոլորակներ հանդիպում են շատ հազվադեպ, եւ նրանց կյանքի ժամկետը  շատ սահմանափակ է: 

Գիտնականները փորձել են գնահատել, թե որքան երկար կարող է դիմանալ մոլորակը նման ուղեծրում, մինչեւ ոչնչանալը:  Հաշվի առնելով ծնողական աստղի զանգվածը եւ ենթադրելով, որ K2-39b-ն կմնա ընթացիկ ուղեծրում, աստղագետները որոշել են, որ նրա կյանքի տեւողությունը կհասնի  150 մլն տարվա:

«Կեպլեր» ուղեծրային հեռադիտակը նախատեսված է այլ մոլորակների շուրջը պտտվող էկզոմոլորակների փնտրտուքի համար:   2013-ին հեռադիտակի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել, արդյունքում կորսվել է տարածությունում գործիքի ճշգրիտ կողմնորոշման կարողությունը: Սակայն հեռադիտակը շարունակում է օգտագործվել   К2 առաքելության շրջանակում, որն ուղղված է ձվածրաձեւ հարթությունում աստղերին դիտարկելուն: «Կեպլերի» օգնությամբ արդեն ավելի քան երեք հազար էկզոմոլորակ է հայտնաբերվել: