«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ձմեռային չվացուցակի անցնելու կապակցությամբ մտադիր է ավելացնել Մոսկվա-Ստամբուլ չվերթների հաճախականությունը: Ներկայումս ամեն օր կատարվող չվերթների փոխարեն ընկերությունը մտադիր է իրականացնել երեքը: Գիշերային եւ ցերեկային չվերթներին կավելանա երեկոյանը: Նոր չվերթը կհայտնվի չվացուցակում հոկտեմբերի 31-ին:

Գիծը սպասարկում է նաեւ Turkish Airlines-ը, որը նույնպիսի ավելացում է կատարել արդեն երկու տարի առաջ, իսկ նրա դուստր ձեռնարկությունը՝ AnadolyJet-ը օրական մեկ չվերթ է իրականացնում: Բացի այդ, Մոսկվայից Ստամբուլ են մեկնում բազմաթիվ չարտերային չվերթներ: