ՑԱԽԱԼ-ում կրկին սկանդալ է: Պաղեստինյան տեղեկատվական Palestine-info պորտալը տեսանյութ է հրապարակել, որը նախօրեին հայտնվել է YouTube-ում: Այդ տեսանյութում Իսրայելի բանակի զինվորը պորտապար է պարում պաղեստիցի գերուհու կողքին, ում ձեռքերը կապված են, իսկ աչքերը կապած:
Սեւ հագուստ եւ հիջաբ հագած աղջիկը կանգնած է պատի տակ, իսկ իսրայելցի զինվորականը արեւելյան երաժշտության տակ պտտվում է գերուհու կողքին եւ անցնելով նրա հետեւի մասը, անպարկեշտ շարժումներ է անում: Հետին պլանում լսվում է մյուս զինվորների ծիծաղը: Տեսագրությունն արվել է բջջային հեռախոսով, հաղորդում է Mignews.com-ը:
Պաղեստինյան Maan գործակալությունը տեղադրել է Պաղեստինի վարչակազմի հայտարարությունը, որում ասվում է. «Տեխնոլոգիական առաջընթացը օգնեց ցույց տալ Իսրայելի իրական դեմքը, որն իրեն օրենքից եւ ընդունված մարդկային արժեքներից վեր է դասում: Նման արարքը վիրավորում է կնոջը»: Իսրայելական կողմը դեռ որեւէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:





























