Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի նոր՝ «Կովկաս. Ներածություն» («The Caucasus: An Introduction») գիրքը նվիրված է այն  պայթյունավտանգ իրավիճակին, որն առկա է երեք ոչ մեծ հետխորհրդային երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում։

Այդ երկրների կյանքը բարդացնում են այսպես կոչված «սառեցված հակամարտությունները»՝ տարածքների եւ էթնիկ ինքնորոշման համար մղված երեք պատերազմներից մնացած ժառանգությունները։

Գրքում պատմական զարմանալի փաստեր են ներկայացված. «Հայերն ասում են, եւ շատ էլ չեն չափազանցնում, որ Խորհրդային Միության անկումը սկսվեց Հարավային Կովկասի փոքրիկ գյուղաքաղաքներից մեկում՝ 1988 թվականի փետրվարի 20-ին։ Հենց այդ օրը Ստեփանակերտի Մարզային խորհուրդը քվերակեց հօգուտ նրա, որ իշխանությունները փոփոխեն սահմանները եւ մարզը Խորհրդային Ադբեջանից փոխանցեն Հայաստանին»։

Վաալի գիրքը հետաքրքիր է եւ օգտակար, որը, հատկապես, անհրաժեշտ կլինի, եթե Հարավային Կովկասում պատերազմ սկսվի։