Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեն հոկտեմբերի 5-ին ընդունել է Վրաստանում Իրանի դեսպան Սամազադե Սաբերային: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Բաթումիում գլխավոր հյուպատոսություն բացելու խնդիրը, որը կղեկավարի Նասեր Ֆույան:

Կողմերը նաեւ քննարկել են տնտեսության, տուրիզմի ոլորտներում համագործակցությունը եւ Իրանի հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցը: Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի եւ Վրաստանի միջեւ առանց վիզային ռեժիմի անցնելու մասին փաստաթուղթն արդեն պատրաստ է եւ կստորագրվի մոտ ժամանակներս:

«Վիզային ռեժիմի պարզեցումը եւ տարածաշրջանի զարգացման տեմպերը անկասկած, հաջորդ տարի կավելացնեն իրանցի տուրիստների թիվը: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է Բաթումիում հյուպատոսություն հիմնել»,- ասել է Իրանի դեսպանը: