Հայոց ցեղասպանության թանգարանը եռօրյա այցով Հայաստանում գտնվող  Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Ծիծեռնակաբերդը. «Թանգարանի կողմից նաեւ հատուկ նվեր էինք պատրաստել մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա Ախթամարին նվիրված փորագրաշարքերից մեկն ենք նվիրել: Դրանից ընդամենը 50 օրինակ էր, որոնցից մեկը Հայաստանում էր: Այն պատրաստել էին  Գերմանիայում, նվիրել էին Հայոց ցեղասպանության թանգարանին: Նկարի վրա Ախթամար եկեղեցին է  հատուկ նախշերով, թե ինչու Ախթամար, քանի որ այն մեր պատմական հայրենիքում գտնվող կարեւորագույն հուշարձաններից մեկն է, որտեղ մենք պարբերաբար պատարագ ենք կազմակերպում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ Հռոմի Պապը մի քանի րոպե տեւած զրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նվերների համար եւ ասել, թե ինչքան ոգեւորված է Հայաստան կատարած այս այցով: