Գյումրիում, այսօր՝ հունիսի 25-ին, Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում, ներկաներին նշխար է բաժանվել:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին հացի կտորներ, որոնք հոգեւորականների կողմից բաժանվեցին մարդկանց: