Վոլգոգրադում Հայաստանի 46-ամյա մի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել` «խարդախության» հոդվածով:
Մերձավոր արտերկից եկած հյուրը եղել է լավ հոգեբան եւ խոսքի իրական գիտակ: Նրան հաջողվել է համոզել Վոլգոգրադի` 59-ամյա մի բնակչուհու, որ կարող է բարելավել նրա բնակարանային պայմանները: Ասել եւ իր խոսքի տերն է եղել, բայց բարելավել է սեփական բնակարանային պայմանները, դառնալով այդ կնոջ բնակարանի տեր. բնակարանի գինը 1մլն. 250 ռուբլի է: Իսկ տան նախկին տիրուհին դարձել է անտուն:
Այժմ, այնուամենայնիվ, հույսեր կան, որ իրավապահների միջամտությամբ կվերականգնվի ստատուս- քվոն, տեղեկացնում է «Վիսոտա 102» լրատվական գործակալությունը` հղում անելով Վոլգոգրադի շրջանի Ներքին գործերի վարչության վրա:





























