Արտակարգ դրություն երկնքում. Բահամյան կղզիներում կործանվել է թեթեւշարժիչային ինքնաթիռ Cessna-402-ը:
Ինքնաթիռում եղել է 8 մարդ, որոնցից 7-ը զոհվել է: Հնարավոր է, մեկին հաջողվել է փրկվել: Կատարվում են որոնողական աշխատանքներ:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը, տեղի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կղզիներից մեկն ուղեւորվող Cessna մակնիշի ինքնաթիռն, ընկել է Քիլարնի լիճը: Նա ասել է, որ Cessna ինքնաթիռը սկսել է վայր ընկնել Նասաու օդանավակայանից թռչելու պահից: Միջադեպի պատճառները հստակեցվում են:




























