Իրանը պատժամիջոցային ժամկետի համեմատ եռակի ավելացրել է նավթի արտահանման ծավալը` մի քանի կարճաժամկետ պայմանագիր կնքելով եվրոպական նավթային Cepsa, Respol եւ BP ընկերությունների հետ, հայտնում է Mehr գործակալությունը:  

Այսպես, Իրանական ազգային նավթային ընկերությունը (NIOC) եւ իսպանական Repsol-ը պայմանագիր են ստորագրել ամսական մեկ մլն բարել նավթի մատակարարման մասին, ինչը   Repsol-ին դարձնում է Իրանից նավթի երկրորդ գնորդը Cepsa-ից հետո: Նոր պայմանագիրը, ավելի վաղ Cepsa-ի հետ ստորագրված համաձայնագրից հետո, կրկնապատկել է իրանական նավթի արտահանումն Իսպանիա, նշում է գործակալությունը:  

Բացի այդ, NIOC-ը նաեւ բրիտանական BP-ի հետ պայմանավորվել է ամսական մեկ մլն բարել նավթի արտահանման մասին

«Հաշվի առնելով նավթի վաճառքի երեք պայմանագրի ստորագրումը իսպանական   Cepsa-ի Repsol-ի, ինչպես նաեւ BP-ի հետ,  իրանական նավթի արտահանման ծավալը եռակի աճել է պատժամիջոցների ժամանակահատվածի համեմատ», — գրում է գործակալությունը:

Այս տարվա հունվարին Իրանն ազատվել էր երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասից եւ ակտիվորեն փորձում է մեծացնել նավթի շուկայում իր մասնաբաժինը: