Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ բավական լարված հարաբերություններ են տիրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանի եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի միջեւ։ Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրների՝ Արմեն Մելիքյանին այդպես էլ Դավիթ Հարությունյանը հնարավորություն չի տալիս մեկնել ԵԽԽՎ նիստերին, այնտեղ ելույթ ունենալ։ Իսկ դա դուր չի եկել Մելիքյանին, որն էլ իր դժգոհություններն արտահայտել է բարձրաձայն։ Ավելին՝ նա դժգոհել է, որ Դավիթ Հարությունյանը թիմով աշխատելու ոճ չունի եւ միշտ գործում է սեպարատ։ Վերջին վեճը, ըստ մեր տեղեկությունների, եղել է ԵԽԽՎ այս նստաշրջանից առաջ: