OurMine ցանցահենային խումբը կարողացել է Quora հարցուպատասխանի կայքում կոտրել Google–ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչայի հաշիվը։ Այս մասին գրում է TheNextWeb–ը։

Ցանցահենները նաեւ կարողացել են Twitter–ում Փիչայի էջում հրապարակել հարցերից մի քանիսը, քանի որ այն կապված է Google–ի գլխավոր տնօրենի հաշվին։ Այս պահին բոլոր գրառումները հեռացվել են։

OurMine–ն ավելի ուշ պարբերականին ասել էր, որ իր գործողությունների նպատակն է եղել փորձարկել հաշիվների ապահովությունը, եւ որ իրենք գաղտնաբառերը չեն փոխում։