Apple ընկերությունն Սան Ֆրանցիսկոյում գեյ–շքերթին մասնակցած աշխատակիցներին ծիածանի գույներով գոտիներ է նվիրել Apple Watch ժամացույցի համար։ Այս մասին հայտնում է Macrumors–ը։

«Հպարտության շքերթին» մասնակցել են մի քանի հազար աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Թիմ Քուքը։ Նա նաեւ Թվիթերում բոլոր մասնակիցներին բարի շքերթ է մաղթել։

Քուքը խոստովանել է, որ սեռական կողմնորոշումը, մշակույթն ու ազգությունը ոչ մի ազդեցություն չեն ունենում Apple–ում աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ժամանակ։