Ինչպես հաղորդում են «ժամանակ»-ի իշխանական աղբյուրները, իշխանական շրջանակներում արդեն քանի օր է մի ուշագրավ պատմություն է շրջանառվում՝ կապված ՄԱՊ ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հետ։ Ըստ այդ լուրերի՝ մոտ տասը օր առաջ անսպասելիորեն անհետացել է Ալեքսան Պետրոսյանի որդին։ Անհետանալուց կարճ ժամանակ անց Պետրոսյանը զանգ է ստացել, զանգահարողը վերջինիս հարցրել է, թե ինքը պատրա՞ստ է վճարել իր որդու համար։ Ըստ այդ լուրերի՝ զանգահարողը նույնիսկ չի էլ սպասել Պետրոսյանի պատասխանին եւ անմիջապես դրել է հեռախոսը։ Ըստ նույն լուրերի՝ Պետրոսյանը դիմել է ինչ-որ միջնորդների, եւ հաջորդ օրը Պետրոսյանի որդին տուն է վերադարձել։ Այդ լուրերի համաձայն, սակայն, միջնորդներն էլ իրենց բաժինն են ուզել՝ ՄԱՊ– ի Ալիկի որդուն ազատելու համար:
«Ժամանակ».Առեւանգել են պատգամավորի որդու՞ն. Նա մոտ 10 օր առաջ անսպասելիորեն անհե

Հասանելի է
русский

























