Օհայոյի նահանգի ինժեներներն արտոնագրել են պլաստիկե շշերի ստեղծման տեխնոլոգիա, որոնց ներքին մակերեւույթը հեղուկ պարունակությանը, օրինակ` օճառին, շամպունին կամ սպասք լվանալու միջոցին թույլ է տալիս ազատորեն թափվել մինչեւ վերջին կաթիլը, հայտնում է Lenta-ն:
Պոլիպրոպիլենային շշերի ներքին պատի վրա y-աձեւ փոքրագույն կառույցներ են ամրացված, որոնք մանրագույն օդային գրպաններ են ստեղծում եւ օճառի կաթիլները երբեք չեն դիպչում անմիջապես մակերեւույթին: Կառուցվածքները ստեղծվում են կրեմնիումից կամ կվարցից ստեղծված նանոմասնիկների օգնությամբ:
Նման շշեր արդեն ստեղծվել էին սննդամթերքների, բայց ոչ լվացող միջոցների համար: Օճառը մակերեւութային ակտիվ նյութ է, որը մակերեւութային ցածր ճնշում ունի եւ հեշտորեն կպչում է պլաստիկին: Միկրոսկոպիկ կառույցները խոչընդոտում են շշի պատերին կաթիլների առաջացմանը: Փոխարենը ձեւավորվում են փոքրիկ գնդիկներ, որոնք հեշտությամբ գլորվում են դեպի վզիկը:
Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կօգնի շշերի թեթեւ եւ էժան օգտագործմանը: Վերամշակվելուց առաջ, փաթեթները պետք է խնամքով լվանալ, որպեսզի նրանցում օճառի կամ շամպունի ոչ մի կաթիլ չմնա:





























