Կանադական ճարտարապետական ՆՈԿ բյուրոյի մասնագետները շարժական  հյուրանոցի նախագիծ են մշակել, որի սենյակները տարածքում տեղաշարժվում են դրոնների օգնությամբ: Driftscape («Հոսընթացով շարժվող տարածություն») նախագիծը  «Արմատական նորարություններ» մրցանակի եզրափակչում է հայտնվել, այն հանձնվում է հյուրանոցային դիզայնի ոլորտում լավագույն գաղափարների համար, հայտնում է   Express.co.uk-ն:

Առաջարկվում է սենյակներն ապակուց անել, որպեսզի վարձակալները կարողանան շրջանաձեւ տեսնել շրջապատող միջավայրը: 

Ենթադրվում է, որ Driftscape  տիպական հյուրանոցը կազմված կլինի 10-15 թռչող համարներից եւ կենտրոնական միջուկից, որը կներառի նախասրահ, հանգստի գոտի եւ ռեստորան: Հյուրերը կարող են առանց սենյակներից դուրս գալու, էքսկուրսիաների մասնակցել: Տարածության մեջ հյուրանոցների տեղաշարժմամբ դրոնները կզբաղվեն` անօդաչու թռչող սարքերը: