Երեկ երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հուզիչ երեկո է եղել, մոտ 100 հյուրեր հրաժեշտ են տվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին, որն ավարտել է դիվանագիտական առաքելությունը՝ գրում է «Հրապարակ»-ը։ Ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյանը։ Ազգությամբ ռուս Սերժ Սմեսովն ասել է, որ իր համար դժվար է հեռանալ Հայաստանից, որտեղ իրեն շատ լավ են ընդունել։ Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Սմեսովի փոխարեն նշանակվելու է Ֆրանսիայի արտգործնախարարության մի պաշտոնյա՝ Ռենո ազգանվամբ, որը երկար տարիներ աշխատել է Գերմանիայում Ֆրանսիայի դեսպանատանը իբրեւ հյուպատոս: