Ավստրալացի սթարթափերները սարք են ստեղծել, որը սրճեփի տեսք ունի, բայց գարեջուր է պատրաստում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable-ը:
Սարքի հեղինակներ Սքոթ Հարրիսն ու Փոլ Բուրժեն նշել են, որ այս նախագծի ուղղությամբ շուրջ 8 տարի են աշխատել եւ այն ներկայացրել հիմա, երբ տնային պայմաններում մթերք եւ խմիչք պատրաստելը շատերի համար առօրեական է դառնում:
Ավստրալացիների խոսքով, ուզում են, որպեսզի «մարդիկ խմեն քիչ, բայց ավելի որակյալ խմիչք»:
BeerDroid կոչվող սարքը հնարավոր է Wi-Fi-ով միացնել սմարթֆոնին, որպեսզի մարդը կարողանա հեռահար կառավարմամբ վերահսկել գարեջրի պատրաստման գործընթացը:





























